ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԼՂՀ-ի ԿԸՀ-ն Բակո Սահակյանին ճանաչել է Ղարաբաղի ընտրված նախագահ

ԼՂՀ-ի ԿԸՀ-ն Բակո Սահակյանին ճանաչել է Ղարաբաղի ընտրված նախագահ
23.07.2012 | 16:20

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում Բակո Սահակյանը ճանաչվել է Ղարաբաղի ընտրված նախագահ:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերին հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283 հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ: Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ: Ըստ այդմ, ԼՂՀ-ի ԿԸՀ-ն Բակո Սահակյանին ճանաչել է Ղարաբաղի ընտրված նախագահ:
ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը երախտիքի խոսք է հայտնել կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, տեղական և միջազգային դիտորդներին, ԿԸՀ-ի մամուլի կենտրոնի աշխատակիցներին, հասարակական կազմակերպություններին, ԱԳՆ-ի աշխատակիցներին, ոստիկանությանը, պաշտպանության բանակին, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կապի և սպասարկման ոլորտի աշխատակիցներին ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպելու գործում ցուցաբերած աջակցության համար:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԼՂՀ-ի բոլոր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար, ինչը հերթական անգամ հաստատեց նրանց հավատարմությունն Արցախի պետության կայացմանը և ժողովրդավարության զարգացմանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ